
Դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Կարո Եղնուկյանի ավտոմեքենայի անիվները

Կոմիտաս փողոցի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցում «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները:
20 րոպե առաջ տեղեկացրել ենք Արաբկիրի ոստիկանությանը, սակայն մինչ այս պահը ոստիկանները դեպքի վայր չեն ժամանել:
Նախախորհրդարանի քարտուղարություն