
Գազ չի լինելու

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 30, 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46, 47 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: