Ինչո՞ւ են իշխանությունները այդքան մեծ հողատարածք հատկացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը
Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները այդքան մեծ հողատարածք հատկացրել մեր երկրում ԱՄՆ դեսպանատանը։ Տարիներ հետո, ըստ «Ա1+»-ի` նման հարց է բարձրացնում վերջերս ձեւավորված «Դեպի Եվրասիական միություն ժողովրդական շարժումը», որի անդամները կումունիստներ են։ «Այն էլ այն պետությանը, որը մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Իշխան Թովմասյանը։
Այս հարցը շարժման անդամները գրավոր պատրաստվում են ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին։
Նրանց կարծիքով՝ այս հարցի բարձրացումը հրատապ դարձավ սեպտեմբերի 3-ից հետո, Երբ Սերժ Սարգսյանը Կրեմլում Վլադիմիր Պուտին խոստացավ անդամակցել Մաքսային միությանը. «Մինչ այդ եթե որեւէ քաղաքացի կամ ուժ բարձրացներ նման հարց, նա իշխանությունների կամ նրան սատարողների կողմից անպայման պիտակավորվելու էր, որ համայն հայության կարեւոր նշանակություն ունեցող ցեղասպանության եւ արցախյան հիմնախնդրի լուծման ոչ միայն խանգարողն էր, այլ դավաճանն էր»,- նշել է կոմունիստ Թովմասյանը։
Ամբողջությամբ կարողա եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: