Մենք ցանկանում ենք, որ C-300-ների հարցը դուրս գա ռուս-իրանական հարաբերությունների օրակարգից. Ռյաբկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ պայմանագրի խզման հարցը դուրս գա օրակարգից: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Պայմանագրի խզման հետ կապված՝ Իրանը Ռուսաստանից պահանջում է 4.2 միլիարդ դոլարի փոխհատուցում: Պայմանագրի խզումը կապված է եղել Իրանի հանդեպ ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերի հետ:

Սերգեյ Ռյաբկովը Նիժնի Տագիլում Russia Arms Expo-2013 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ իրենք ցանկանում այդ հարցի կարգավորումը, որ այդ հարցը դուրս գա ռուս-իրանական հարաբերությունների օրակարգից: Նա հիշեցրել է, որ իրանական կողմի ներկայացրած հայցը դիտարկում է Փարիզի միջնորդ դատարանը:

Տեսանյութեր

Լրահոս