
Երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպեցին Էդմոն Մարուքյանի հետ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:
Այս անգամ ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ էր։
Հանդիպման ժամանակ Էդմոն Մարուքյանն ու մասնակիցները քննարկեցին ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարցեր։
Կողմերը փոխանակվեցին մտքերով, ներկայացրին իրենց տեսակետները հասարակությանը հուզով թեմաների վերաբերյալ։
Երիտասարդները հնարավորություն ստացան ավելի լավ հասկանալ անկուսակցական պատգամավորների խնդիրներն ու առավելությունները։
ԵՔԳԱ