Բաժիններ՝

«Թող գնան նկարահանեն Վոլոդյա Ավետիսյանի տունը, թող տեսնեն իր ապրածը՝ իր վեց երեխաներով. բա դա կաշառակերի տուն ա՞»

Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին աջակցելու, ինչպես նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջին միանում են նաև մարզերի ազատամարտիկները: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

«Մարզերի ազատամարտիկները մեր կողքին են կանգնած: Վոլոդյային բոլորն էլ ճանաչում են ու բոլորն էլ հարգում են, ու մենք վստահ ենք, որ ինքը մաքուր է այսօր: Շատերը մարզերում իր հետ մարտական գործողությունների մասնակից են եղել, դրա համար ինքը որ այս մի քանի ամիսներին մարզերում շրջեց, իր մարտական ընկերներին տեսավ, որոնց վաղուց չէր տեսել, նրանք նույնպես իրեն աջակցում են»,- ասել է Կարեն Մելիքբեկյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ իրենք շարունակում են ստորագրահավաքը` Վոլոդյա Ավետիսյանի ազատության պահանջով, որը, սակայն, կարող են ստորագրել միայն ազատամարտիկները, ինչպես նաև նախատեսվում է, որ որպես երաշխավորագիր՝ այդ փաստաթուղթը ստորագրեն ԱԺ խմբակցությունները, բայց շատ են պարզապես քաղաքացիները, որոնք նույնպես ցանկանում են միանալ այդ ստորագրահավաքին:

Ազատամարտիկ Տիգրան Հարությունյանն էլ պատմել է, որ երբ իրենք Վոլոդյա Ավետիսյանի հետ բոլոր մարզերում նստացույց էին անում, այդ ժամանակ տասնյակ լեյտենանտներ և ավագ լեյտենանտներ, որոնք ծառայել են Ավետիսյանի հրամանատարության ներքո և այս պահին էլ աշխատում են զորամասերում, հատկապես Կապանում, երկու ժամ ազատ ժամանակ էին ունենում, նրանք այդ ժամերին գալիս էին նստում իրենց կողքին և ակնածանքով էին խոսում Վոլոդյա Ավետիսյանի մասին: Ազատամարտիկի խոսքով՝ այդ զինվորականները ևս չեն ընդունում նրան առաջադրված մեղադրանքը:

«Թող գնան նկարահանեն Վոլոդյա Ավետիսյանի տունը, թող տեսնեն իր ապրածը՝ իր վեց երեխաներով. բա դա կաշառակերի տուն ա՞»,- հավելել է Տիգրան Հարությունյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս