Րաֆֆի Հովհաննիսյան. Պարոն Լիսկան պետք է ինքը պատասխանատվություն կրի

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում անդրադարձել է երեկ երեկոյան Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա հարձակում է տեղի ունեցել ռուսական սահմանապահների կողմից:

««Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանից և Զարուհի Փոստանջյանից իմացանք, որ առանց որևէ հիմնավորման մեր մեքենաները, որոնք օրենքի համապատասխան քարոզարշավի մեջ են, խուզարկության են ենթարկվել սահմանապահ զորքերի՝ տվյալ դեպքում FSP-ի ծառայության կողմից: Այսինքն, սա նշանակում է՝ օտար երկրի գործակալության կողմից հետախուզել են և բռնության ենթարկել, բայց ես չեմ բացառում, որ մեր չընտրված իշխանությունները, ինչպես նաև ՀՀԿ թեկնածուն տեղյակ լինեն այս ամեն ինչից: Մենք դատապարտում ենք և բացատրություն ենք պահանջում, բայց մեզ համար նորություն չէ, սա նոր միջադեպ չէ, այս վիճակի մեջ պայքարում ենք երկար-երկար տարիներ: Սա ընդգծում է, որ հայ մարդն ու Հայաստանը՝ տվյալ դեպքում սյունեցին, պետք է ազատագրվի ստրկամտության և վախի մթնոլորտից: Մենք բացատրություն ենք պահանջում թե՛ պաշտոնապես չընտրված իշխանություններից, թե՛ ռուսական կողմից. ինչպե՞ս կարող էին հայրենի հողի վրա առանց հիմնավորման թեկնածուին և իր մեքենան կանգնեցնել, ո՞րն է դրա նպատակը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին նախնական կալանքից ազատելու փաստին՝ ասելով.

«Պարոն Լիսկան պետք է ինքը պատասխանատվություն կրի, քանի որ ինքը անմիջապես առնչվում է այդ քաղաքացիների հետ, որոնք հիմա ազատության մեջ են: Ավելին, դա նշանակում է, որ չընտրված իշխանությունն ինքն էլ այդ հանցանքին մեղսակից է: Եվ սա ընդգծում է կեղծիքից ազատագրվելու հրամայականը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս