Թբիլիսիում առաջարկել են վերանվանել Մոսկովյան պողոտան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում առաջարկել են քաղաքի կենտրոնում գտնվող Մոսկովյան պողոտան վերանվանել Սուխումի պողոտայի: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախագահամետ կուսակցության անդամները:
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր, ՄԱՇ-ի ներկայացուցիչ Թեմուր Գրիգալաշվիլին այսօր անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է այդ գաղափարը. «Ելնելով գոյություն ունեցող իրողություններից, վերջին շրջանում ռուս զավթիչների իրականացրած բռնությունից ու ցինիզմից՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ Թբիլիսիի ամենամեծ պողոտաներից մեկը չի կարող կրել զավթիչ երկրի մայրաքաղաքի անունը»:
Գրիգալաշվիլին կոչ է արել միասնություն ցուցաբերել տվյալ հարցի շուրջ որոշում կայացնելիս: