Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ պահանջատիրական կեցվածքը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լ. Բարսեղյանի, Տ. Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց:
Պուտինը մանրամասնել է, որ Սիրիային հարված հասցնելը կարող է խաթարել նաև Իրանի միջուկային ծրագրի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բազմակողմ ջանքերը:
Վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել:
Եթե որևէ ճակատում ձեզ առաջարկում են հրամանատարություն, պետք է ասես ո±չ` ամբողջ բանակի հրամանատարությունը տվեք, որ կարողանամ դուրս գալ ճակա±տ: Թե± կվերցնեք այդ հրամանատարությունը ու կփորձեք կազմակերպել գոնե այդ պայքարը: Մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը: Եթե, Աստված մի արասցե, վաղը պատերազմ եղավ, Դաշնակցությունը անկախ նրանից` իշխանությանը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, լինելու է առաջին գծում:
«Սրա հոմանիշը Եվրասիական ինտեգրման ուղղությամբ քայլելն է: Ուրեմն սա քայլ է` թելադրված ստատուս քվոյի պաշտպանությամբ, այս առումով` լրիվ սպասելի, հերթական քայլ: Եվրասիական միություն նախաձեռնած Ռուսաստանը` որպես ցարական Ռուսաստան-բոլշևիկյան Ռուսաստան-Նոր Ռուսաստանի իրավահաջորդ, ուրիշ ի՞նչ գործիք ուներ-ունի. ճնշելն է… Սապոգը որ չես հանում, ինչի՞ համար է, եթե ոչ ցեխի մեջ ապրելու, ապրել տալու, ճզմելու»:
Գյուլի ու Փաուելի հանդիպումը կայացել է 2003 թվականի ապրիլի 2-ին:
«Ձեզ հետ եմ, ես էլ միացա», – գրել է Մկոն իր ֆեյսբուքյան էջում:
Այրվել է պահակակետի պատուհանի շրջանակը և գույքը՝ 6 քմ մակերեսով:
2012թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական է եղել ՎՊ-ի համար։
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել:
Ես վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի անձնական դիրքորոշման վրա էլ չի կարող ազդել, որովհետև նա սկզբունքային մարդ է, որի նման քաղաքական գործիչները մեր իրականության մեջ շատ քիչ են:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում այրվում է կրպակ:
Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Կարծում եմ, որ դա կլինի գործելու խելամիտ տարբերակ և պետք է փորձել գնալ այդ ճանապարհով:
Ժամը 00:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:
Առավել լարված լիրավիճակ է ստեղծվել Իզմիրում ու Անթաքիայում:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ԱՍՄՆ սենատը պատրաստվում է նախագահ Բարաք Օբամային առաջարկել Սիրիային հարված հասցնելը հետաձգել 45 օրով:
2013 թվականի սկսվելուց հետո Իրաքում զոհվել է առնվազն 3900 մարդ:
Եվրոպացիները ի սկզբանե հայտարարել են, որ իրենք դեմ են «և-և»-ին, և քիչ հավանական է, որ հայկական դիվանագիտությանը կհաջողվի եվրոպական երկրների առաջնորդներին մանիպուլյացիայի ենթարկել: Միակ բանը, որ հնարավոր է համարվում այս պահին, այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին, սակայն առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորության:
Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելից հեռախոսազրույցով համապատասխան հրաման է ստացել այդ ռազմանավերից մեկի հրամանատարը:
«Վստահ եմ, որ անկախ նրանից՝ դեսպանի նշանակումը կլինի՞, թե՞ ոչ, Դաշնակցության համար սկզբունք է` որտեղ կա Դաշնակցության կարիքը, ՀՅԴ-ն պատրաստ է, տալիս է: Մենք իբրև կուսակցություն, պետականությանը տալիս ենք ավելին, փոխարենը կամ ոչինչ չենք վերցնում, կամ վերցնում ենք այնքան չնչին բան, որ որևէ այլ ուժ, եթե լիներ մեր տեղում, վաղուց հիմա մարած կլիներ»:
Այն, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը «քաղաքական» է եղել, ոչ ոք չի վիճարկում: Եթե Արցախի անվտանգության վերաբերյալ փաստարկն անվերապահորեն ընդունենք, ապա միանշանակ է, որ տնտեսական առումով Հայաստանը զգալի հետընթաց է ապրելու, կամ չի ապահովվելու այն զարգացումը, որը երաշխավորված էր Եվրամիության հետ հարաբերությունների խորացման դեպքում:
Սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ինչպես եւ սպասվում էր, նախաձեռնությունը վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում: Երկրի արտգործնախարարության կողմից «համապատասխան հրահանգներ են» տրվել Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Ասադը պետք է հեռանա, մեր դիրքորոշումը չի փոխվել»:
iTunes Radio-ն կլինի անվճար ծառայություն (գովազդով) iPhone-ի, iPod Touch-ի, Apple TV-ի և Mac-ի և PC-ի iTunes-ի համար: Առանց գովազդի տարբերակը հասանելի կլինի iTunes Match-ի օգտվողների համար, որի բաժանորդագրության արժեքը տարեկան 24.99 դոլար է:
Անբարեկարգ ճանապարհների պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ գյուղում մարդիկ շտապօգնության կարիք են ունենում: Շտապօգնության բրիգադը հասնում է գյուղ այն ժամանակ, երբ, ասենք, բնակիչներն իրենց մեքենաներով արդեն իսկ տեղափոխել են հիվանդին, կամ էլ՝ արդեն ուշ է լինում:
Տաթևի ճոպանուղու հարակից տարածքում տեղադրված 175.000 դոլարանոց հայտնի բիոզուգարանը փչացել է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին հինգ «Անթեյ-2500» տրամադրել: