
Ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ,1 վիրավոր

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:
Ա. Չալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր` Արթիկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Ջիմի Գրիգորյանը տեղում մահացել է:
Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արթիկի հիվանդանոցի հերթապահ բժիշկները:
Մանրամասները այստեղ՝