
Կանխվել է ապօրինի փայտանյութի տեղափոխումը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի դիմացի ճանապարհահատվածում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 1991 թ. ծնված Սամվել Կ.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը, որի թափքում հայտնաբերվել է բոխու 7 խմ փայտանյութ:
Վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանման տարածք:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: