
Կարգին Մկոն նույնպես միացել է «Դու միայնակ չես» բարեգործական ակցիային

«ԴՈՒ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՍ» նախաձեռնությանը, որի նպատակը բարի կամք դրսևորելու միջոցով աղքատ մարդկանց հոգսը ինչ-որ կերպ թեթևացնելն է, միացավ նաև սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը: «Ձեզ հետ եմ, ես էլ միացա», – գրել է Մկոն իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ ակցիային միացել էին դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, երգչուհի Լայանան, հաղորդավար Արման Մարգարյանը, դերասանուհի Եվա Բաղդասարյանը և այլք: