Բաժիններ՝

Ամերիկյան ռազմանավերը կշարունակեն մնալ Միջերկրական ծովի արևելյան հատվածում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Տոմահավկ» թևավոր հրթիռներով զինված ամերիկյան էսկադրոնային ականակիրները շարունակում են մնալ Միջերկրական ծովի արևելյան հատվածում և կարող են օգտագործվել Սիրիայում թիրախների խոցման համար, եթե նման հրաման արձակի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելից հեռախոսազրույցով համապատասխան հրաման է ստացել այդ ռազմանավերից մեկի հրամանատարը:

Հեյգելը բարձր է գնահատել Միջերկրական ծովի արևելյան մասում տեղակայված ռազմանավերի ծառայությունը, որոնք պատրաստ են հրաման ստանալու դեպքում կատարել իրենց առջև դրված առաջադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս