
Հրդեհ Միկոյան փողոցում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է կոշիկի չգործող ֆաբրիկայի պահակակետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 15 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 00.08-ին:
Այրվել է պահակակետի պատուհանի շրջանակը և գույքը՝ 6 քմ մակերեսով: