
Զաքարյանը «բոյկո՞տ» է հայտարարել Տիգրան Սարգսյանին

«ժողովուրդ» թերթը գրում է. «2012թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական է եղել ՎՊ-ի համար։ «Ժողովրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլևս կառավարության նիստերին չի մասնակցում։ Զաքարյանը «բոյկոտ» է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել է իր տեղակալներին` ներկայանալ նիստերին»:
Այս մասին կարող եք կարդալ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։