Նորատ Տեր-Գրիգորյանց. Վազգեն Սարգսյանն ինձ երբեք որևէ տգեղ բառ չի ասել

«Ես խոնարհվում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի առաջ, նրանք պատմական գործողություն են իրականացրել ՝ պաշտպանելով ողջ հայ ազգի արժանապատվությունը»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցի մի շարք դրվագների արձագանքել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Վազգեն Սարգսյանն ինձ երբեք որևէ տգեղ բառ չի ասել, թեև ես չէի էլ ստեղծում այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկն ինձ որևէ տգեղ բառ ասեր. չէ՞ որ մենք ԶՈւ էինք ձևավորում և անցկացրինք բանակային հակահարձակողական գործողություն ու ազատագրեցինք մեր հողերը: Ոչ մի անգամ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն ինձ որևէ վատ խոսք չեն ասել, իսկ ես՝ առավել ևս: Նախ՝ ես իրավունք չունեի, քանի որ նրանք ղեկավար անձինք էին:

Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չափազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, և ես խոնարհվում եմ նրանց առջև: Ես այս մասին հայտարարում եմ պաշտոնապես»,- նշել է նա՝ հավելելով, թե ով այսօր շահարկում և վարկաբեկում է Վազգեն Սարգսյանի անունը, դավաճան է::

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս