
Զբոսաշրջիկների հոսքը ավելացել է

2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ կամ 2012թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6%-ով:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.7%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.3%-ը` ԵՄ երկրներին և 34.0%-ը` այլ երկրներին:
Ի դեպ, որպես զբոսաշրջիկ հաշվառվածների միայն 25.5%-ն է այս տարի ՀՀ եկել հանգստի և ժամանցի նպատակով, իսկ գերակշիռ մասը՝ 32.1%-ը, եկել է գործնական նպատակներով: