Զինդատախազությունը հերքում է Բուդաղյաններին. «Ապատեղեկատվությունը տարածում են որոշ մարդիկ»
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն օրերս ասուլիսում հայտարարեց, որ Գորիսի դեպքերից հետո՝ հենց հունիսի 2-ից ապատեղեկատվության մեծ ալիք բարձրացավ, հիմա էլ երկրորդ ալիքն է բարձրանում, եւ այդ ապատեղեկատվության աղբյուրը զինդատախազությունն է: Aravot.am-ը Հայկ Ալումյանի կողմից ահազանգած բոլոր մեղադրանքների հետ կապված զրուցեց ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանի հետ: Նա կտրականապես հերքեց, որ զինդատախազությունը որեւէ ապատեղեկատվություն է տարածել. «Զինդատախազությունը երբեք ապատեղեկատվության տարածմամբ չի զբաղվել եւ չի էլ զբաղվելու: Այն փաստերը, որոնք ներկայացվում են հանրությանը՝ հաղորդագրությունների տեսքով, դրանք բոլորը հիմնված են քրեական գործով ձեռք բերված փաստերի վրա՝ հարցաքննություններ, արձանագրություններ, որոշումներ: Դրա համար զինվորական դատախազությունն ապատեղեկատվություն չի տարածում: Այն տարածում են որոշ մարդիկ՝ մի քանի հարցերի վերաբերյալ: Անվանական չեմ ուզում նշել, բայց անընդհատ որոշ մարդիկ պնդում են, թե իբր համացանցում հայտնված տեսաձայնագրությունը մոնտաժված է: Ճիշտն ասած, մինչեւ երեկ անընդհատ մտածում էի, թե ինչ նկատի ունեն մոնտաժված ասելով, քանի որ բովանդակային առումով համացանցում տեղադրված տեսագրությունը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեսագրությունը, որի կապակցությամբ փորձաքննություն է կատարվել, նույնն են: Ժամանակային առումով կարող է այնտեղ ուղղակի ավելի փոքր հատված են տեղադրել, իսկ մեր տրամադրության տակ եղածն ավելի ընդարձակ է»:
Մանրամասները կարդալ այստեղ: