Բաժիններ՝

Տավուշի մարզում մթերվել է շուրջ 316 տոննա դեղձ, ևս 300 տոննան`արտահանվել

Տավուշի մարզում արտհունձը ավարտման փուլում է: Մնացել է հնձելու 30-40 հա, որը մինչև օգոստոսի վերջ արդեն իսկ ավարտված կլինի: Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ 1 հա-ից ստացվել է միջինը 27-30 ցենտներ բերք: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ի դրությամբ մթերող կազմակերպությունների կողմից ընդունվել է շուրջ 316 տոննա դեղձ, արտահանվել` 300 տոննա, որից 115 տոննան՝ «Սպայկա» ընկերության կողմից:

TavushՆերքին շուկայում սպառվել է շուրջ 4500 տոննա դեղձ: Աշխատանքներ են տարվում նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք ազոտական պարարտանյութի ուղղությամբ: Վարչության պետի տեղեկացրեց, որ տրամադրվելու է շուրջ 30 տոննա ազոտական պարարտանյութ՝ 1 պարկը 6000 դրամով: Պարարտանյութ ձեռք բերելու ցանկություն հայտնած գյուղացիներից գումարների հավաքագրման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս