Բաժիններ՝

Հաշմանդամություն ունեցող կինը բուժման վարկերը փակելու նպատակով ստիպված վաճառում է բնակարանը (տեսանյութ)

Գյումրիի բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Թաթարյանների ընտանիքի ապրելակերպին ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու նպատակով օրերս այցելել են նրանց: Ընտանիքի մայրը պատմել է, որ անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վիրահատվել է և վճարումները կատարելու նպատակով Գյումրիի տարբեր բանկերից վարկով գումարներ է վերցրել: Հիմա էլ, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, այդ վարկերը մարելու համար հարկադրված վաճառում են բնակարանը: Ներկայացվող տեսանյութում ընտանիքի մայրը պատմում է իրենց դժվար ապրելակերպի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031