Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանը կալանավայրում ստացել է թոռան նկարը

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ինչպես արդեն հայտնի է, փաստաբանի միջոցով խնդրել էր իրեն ուղարկել թոռան լուսանկարը: Ընտանիքի անդամներին հաջողվել է կատարել Հրաչյայի խնդրանքը, նրանք նկարն ուղարկել են կալանավայր, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը:

«Նա երեխայի նկարն էր ուզել, մենք էլ տարանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հետո օմբուդսմենը չգիտեմ ինչպես ճանապարհել էր, փաստաբանը տարել-հասցրել էր նրան: Շատ ուրախ ենք, որ գոնե խնդրանքը կարողացանք կատարել»,- փոխանցել է Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նա ասել է նաև, որ ուրիշ ոչ մի նորություն չունեն հորից, նրա հետ դարձյալ հեռախոսով զրուցել չի հաջողվում, զրուցում են փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ, ով ընտանիքի անդամներին փոխանցել է, որ առայժմ նորություններ չկան, եւ պետք է համբերատար սպասել գործի քննության ընթացքին:

«Փաստաբանը նաեւ ասում է, որ հայրիկի առողջությունը նորմալ է, եւ ինքն իրեն լավ է զգում»,- ասել է Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով, դատարանի դահլիճ էր բերվել կանացի ծաղկավոր խալաթով, ինչը ՌԴ սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի համապատասխան դրույթներով մարդու արժանապատվությունը նսեմացնող հանգամանք է, որն արժանացավ հայ հասարակության դժգոհությանը:

Հրաչյա Հարությունյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: Մինչ այդ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կշարունակվի կիրառվել կալանքը:

Կարդացեք այստեղ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս