
Ղարաբաղում կստեղծվի ֆերմերային աջակցության կենտրոն

Հունվարի 1-ից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը Արցախում անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման ծառայություններ կներդնի: Հիմանդրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի խոսքով` արցախցի նորավարտ անասնաբույժներից երկուսը փորձուսուցում են անցել հիմանդրամի Սառնակունքի բազայում: Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info-ն:
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը պատրաստվում է ֆերմերային աջակցության նման կենտրոն ստեղծել նաև Լեռնային Ղարբաղում, ինչը հնարավորություն կտա անասնաբույժներին ավելի հմտանալ իրենց մասնագիտությունում, իսկ արդյունքում կազդի անասնապահության վիճակի բարելավման, գյուղական արտադրանքի որակի ու քանակի վրա: