Բաժիններ՝

Ո՞ւմ բաժին կհասնի Ավան-«Դալմա Գարդեն Մոլլ» թիվ 15 երթուղին

Երևանի քաղաքապետարանը այսօր հայտարարել է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործ­ման ավտմոբի­լային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրակա­նացնող կազմակեր­պու­թյունների ընտրության նոր մրցույթ` թվով 24 երթուղիների համար։ Ուշագրավն այն է, որ այդ 24 երթուղիներից 23-ը ավտոբուսային են, և միայն մեկն է սպասարկվում միկրոավտոբուսներով՝ թիվ 15 երթուղին (Ավանից «Դալմա Գարդեն Մոլլ» առևտրի կենտրոն)։

Նշենք, որ վերջերս քաղաքապետարանի կողմից հրապարակված ցանկի համաձայն՝ այդ երթուղին սպասարկվում է «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից։

Հիշեցնենք նաև, որ ըստ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի՝ նշված  Կոստանդյան եղբայրներից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանի որդին է, ով դատախազության աշխատակից է հենց Ավանում: Սաֆարյանը նաև նշել էր, որ այդ երթուղու միկրոատոբուսները 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ապօրինաբար հանվել էին գծերից ու սպասարկում էին Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին:

Նշենք, որ դիմումներն ընդունվում են մինչև 2013թ. սեհտեմբերի 9-ը ներառյալ, որից 5 օր հետո անցկացվելու է բուն մրցույթը։ Այնպես որ, մի քանի շաբաթից պարզ կլինի՝ թիվ 15 երթուղին կմնա Կոստանդյան եղբայրների՞ն, թե՞ կհայտնվի այլոց ձեռքերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031