Բաժիններ՝

Ֆինանսիստներին պատկանող 25 ամենաթանկարժեք առանձնատները

Երբ մարդու տարեկան եկամուտը չափվում է միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների, ցանկացած իր, այդ թվում` շքեղ առանձնատուն, դառնում է հասանելի:  Business Insider-ը կազմել է 25 ամենաթանկ տների ցանկը, որոնց սեփականատերերը խոշոր ֆինանսական ընկերությունների նախագահներ են, տնօրեններ կամ ղեկավարներ:

25-րդ տեղում Ջիմ Կանոսն է`Kynikos ընկերության հիմնադիր տնօրենը: 14 սենյակ ունեցող առանձնատան գինը կազմում է 23,1 մլն դոլար:

24-րդ հորիզոնականում է Ջոզեֆ Բարատան, ով Blackstone ընկերության ղեկավարն է: Նրա 6 հարկանի տունն արժե 26 մլն դոլար:

Մարկո Բիրչի 10 սենյականոց առանձնատունը, որն ի դեպ ունի 12 լոգասենյակ, մարզասրահ, տնային կինոթատրոն, գիշերային ակումբ, զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը: Տունն արժե 28,5 մլն դոլար:

22-րդ տեղում Paulson & Co ընկերության հիմնադիր Ջոն Պոլսոնի բնակարանն է, որն արժե 29,9 մլն դոլար: Այն ունի 7 ննջասենյակ և 10 լոգարան:

Cerberus Capital Management ընկերության սեփականատեր Սթիվ Ֆեինբերգի 30 մլն դոլար արժողությամբ բնակարանը զբաղեցնում է 21-րդ տեղը:

20-րդ հորիզոնականում է Avenue Capital ընկերության նախագահ Մարկ Լեսրին, ում 6 հարկանի առանձնատունը (որտեղ, ի դեպ, ապրել է երգիչ Մայքլ Ջեքսոնը) արժե 35 մլն դոլար:

Saba Capital ընկերության հիմնադիր Բոազ Վաինշտեյնը  19-րդ հորիզոնականում է: Տունն ունի 4 ննջասենյակ, 4 լոգարան և արժե 35,5 մլն դոլար:

Cyrus Capital Partners ընկերության կառավարիչը` Սթիվեն Ֆրիդհայմը, զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Նրա երկհարկանի տունն արժե 36,7 մլն դոլար:

Andor Capital Management-ի հիմնադիրը` Դանիել Բենթոնը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Բնակարանն ունի 4 ննջասենյակ, մեծ հյուրասենյակ` ապակե առաստաղով: Արժե` 39 մլն դոլար:

16-րդ տեղում Լոիդ Բլենկֆիլնն է` Goldman Sachs ընկերության ներկայացուցիչը: Նրա առանձնատունը բաղկացած է 4 ննջասենյակից, 6 լոգարանից: Գինը կազմում է 40 մլն դոլար:

Goldman Sachs ընկերության աշխատակից Ջիս Սայքսը զբաղեցնում է 15-րդ տեղը: Նրա առանձնատունն արժե 42,5 մլն դոլար: Տունն ունի 8 ննջասենյակ, 21 լոգարան, տնային կինոթատրոն, թեննիսի կորտեր, 3 խոհանոց:

Հաջորդը ցանկում Icahn Associates ընկերության հիմնադիրն է, ում առանձնատան արժեքն է 44 մլն դոլար:

Oak Hill Capital Management.ընկերության կառավարիչ Ռոբերտ Բասի առանձնատունը գհատավում է 47 մլն դոլար: Տունը 12 հարկանի է և գտնվում է Նյու Յորքում:

12-րդ տեղում Oaktree Capital ընկերության տնօրենն է: Նրա տունն արժե 62,9 մլն դոլար: Առանձնատունը երկհարկանի է, բաղկացած 30 սենյակներից, 8 ննջասենյակից, 10 լոգարանից, մասնավոր վերելակից:

Sears Holdings Corporation ընկերության սեփականատեր Էդդի Լամպերտը զբաղեցնում է 11-րդ տեղը: Նրա առանձնատունը գտնվում է Ֆլորիդայում և արժե 64 մլն դոլար:

Լավագույն տասնյակը բացում է Appaloosa Management ընկերության տնօրենը: Նրա առանձնատունն արժե 66 մլն դոլար:

9-րդ հորիզոնականում MacAndrews & Forbes Holding-ի գլխավոր տնօրենն է, ում առանձնատունը գնահատվում է 77 մլն դոլար: Տունն ունի 40 սենյակ:

8-րդ տեղում Հենրիի Կրեվիսն է` Kohlberg Kravis Roberts & Co-ի հիմնադիրը: Նրա առանձանատունն արժե 80 մլն դոլար, որն ունի 26 սենյակ, պարահանդեսային սրահ, նկարհների պատկերասրահ:

Caxton Associates ընկերության հիմնադիր տնօրեն Բրյուս Քոնվերը 7-րդ տեղում է: Նրա երհարկանի ննջասենյակով առանձնատունն արժե 80 մլն դոլար:

Pershing Square Capital Management ընկերության հիմնադիր Բիլլ Աքմանի տունն արժե 90 մլն դոլար: Նա զբաղեցնում է ցանկի 6-րդ տեղը:

Լավագույն հնգյակը բացում է Ֆիլ Ֆալկոնը` Harbinger Capital и LightSquared ընկերությունների հիմնադիր նախագահը: Նրա առանձնատունը, որտեղ կա Հին Հռոմի ոճով կառուցված լողավազան, արժե 100 մլն դոլար:

4-րդ տեղում Դեն Լոեբն է` Third Point LLC-ի նախագահը: Նրա տունը ևս գնահատվում է 100 մլն դոլար:

SAC Capital Advisors ընկերության տնօրեն Սթիվ Կոենի առանձնատան արժեքը 115 մլն դոլարը: Նա զբաղեցնում  է3-րդ հորիզոնականը:

2-րդ տեղում Սթիվ Շվոարմանն է՝ Blackstone Group-ի նախագահը, ում եռահարկ առանձնատան արժեքը 120 մլն դոլար է:

Իսկ 1-ին տեղում բիզնեսմեն, ներդրող Աիրա Ռեններտն է: Նրա տունն ամենամեծն է համարվում ամբողջ ԱՄՆ-ում, որի արժեքը 247,8 մլն դոլար է: Առանձնատանը կա 29 ննջասենյակ, 39 լոգարան, 12 բուխարի, բասկետբոլի սրահ, թեննիսի 2 կորտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս