Բաժիններ՝

Կարամելային երանգի դիմահարդարում. ձմռան գլխավոր թրենդը՝ առանց չափազանց փայլերի

Ամառային վարդագույն և մարջանագույն երանգները զիջում են իրենց տեղը ավելի նուրբ երանգներին՝ մեղրագույնից և սրճայինից մինչև կարամելային տոներ: ELLE ամսագիտը ներկայացնում է այս ձմռան գլխավոր միտմանը:

Այս շագանակագույն-բեժ գույնը՝ կարամելի երանգներով, վերաիմաստավորում է բնական դիմահարդարման վերադարձը՝ ժամանակակից նրբագեղությամբ: «Կարամելային» այս գույնի լավագույն հատկանիշը մաշկի բոլոր երանգներին համապատասխանելու ունակությունն է: Ոչ շատ բաց և ոչ շատ մուգ, այն տաքացնում է մաշկի գույնը՝ դարձնելով այն շքեղ այլընտրանք ծանր դիմահարդարմանը։

Այս միտումը, որը հայտնի է ժամանակակից it-girls կանանց (Հեյլի Բիբեր, Զոի Կրավից, Էմիլի Ռատակովսկի) շրջանում, կենտրոնանում է կրեմային տեքստուրաների, ատլասե վերջնական տեսքի և թեթևակի մշուշոտ էֆեկտի վրա՝ հեռու կոպիտ գծերից: Արդյունքը՝ մեղմ, էլեգանտ դիմահարդարում, որը աներևակայելիորեն հեշտ է կրել ամեն օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս