
Նոր պատյաններ iPhone-ի համար` վարտիքի տեսքով (լուսանկարներ)

Ճապոնացիները աշխարհում հայտնի են ոչ միայն առաջատար, անսովոր տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև` ամենատարբեր աքսեսուարների, սարքավորումների ստեղծմամբ:
Women.ru-ն ներկայացնում է ճապոնական արտադրության ամենավերջին աքսեսուարը՝ վարտիքների տեսքով, որը նախատեսված է բջջային հեռախոսների համար: Վարտիք-պատյանները ստեղծված են iPhone-ների համար: Ճապոնացի դեռահասների շրջանում այս պատյանները համարվում են ամենանորաձևն ու համարձակը: Հավելենք, որ օրիգինալ տեսքից բացի, այս պատյանները կիրառության մեջ անհարմար են:
Ի դեպ, վարտիքի տեսքով պատյանները թողարկվել են տարբեր գույների ու նախշերի: