Երիտասարդը հիվանդանոցում մահացել է. Նա 1.5 ժամ մնացել էր 3 մետր խորությամբ փոսում

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:

1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն «Էրեբունի» բժշկական կենտրոնից կայքին տեղեկացրեցլ են, որ Մ. Մամիկոնյանը հիվանդանոցում մահացել է:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս