Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 240 մլն դրամ: Դրամահավաքի ժամկետն ավարտվել է երեկ և այժմ մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած Արմավիրի մարզի ամեն մի գյուղում պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կորոշի, թե որ ընտանիքին ինչքան գումար հատկացվի: