Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով դատաքննությունն ավարտվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մեղադրող Արմեն Մարուխյանը դատարանից տասնհինգօրյա ժամկետ է խնդրել իր ճառին պատրաստվելու համար:

Հիշեցնենք, գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` հունիսի 29-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս