Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորի հետ կապված միջադեպից

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է այն հարցին, թե ի՞նչ է կատարվում հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ետ վերադարձնելու ուղղությամբ, ով տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով հատել է Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը եւ հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Պարոն Օհանյանը տեղեկացրել է. «Մեր իրականության մեջ լինում են ցավալի երեւույթներ, մեկն էլ Հակոբի հայտնվելն է դրսում, ոչ թե տանը: Նա ուներ տեսողության խնդիրներ, շփոթվել ու անցել է սահմանը: ՊՆ-ն դիմել է Կարմիր խաչ, այն կապ է հաստատել Ադրբեջանի Կարմիր խաչի հետ, որ զերծ մնանք այնպիսի երեւույթներից, որ ցույց տվեցին. կեղծ թարգմանություն, ադրբեջանական համազգեստով Հակոբին ներկայացնելը հեռուստացույցով, որ արագ կապ հաստատվի նրա հետ եւ բոլոր այն հայտարարությունները, որ մենք անում ենք, փոխանցվի Հակոբին: Կարեւոր է՝ նա իմանա, որ ոչ մի քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, ինքը հետ է վերադարձվելու, ինչպես շատերը: Մեզ մոտ էլ ունենք ադրբեջանցի զինվոր, որը նախկինում հրաժարվում էր Ադրբեջան գնալ, հիմա ուզում է գնալ Ադրբեջան, քանի որ իր հետ աշխատանք ենք տարել: Դա հիմք է, որ կարողանանք Հակոբին հետ վերադարձնել»:

Կարդացեք այստեղ.

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս