
«Կանեփ-կակաչ-2013». Կանեփանման զանգված` բեռնատարում

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 15-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Հովսեփյան փողոցից «Իժ-2715» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտյոմ Խ.-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ավտոմեքենայիի թափքի զննությամբ հայտնաբերվել է մոտ 1.5, իսկ պոլիէթիլենային պարկի մեջ լցված մոտ 7 կգ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը, ըստ Արտյոմ Խ.-ի հայտարարության, պատկանում է իրեն, հավաքել է մոտ 3 ժամ առաջ Նորք-Մարաշի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող դաշտից: Հայտնաբերվածն ուղղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: