Բաժիններ՝

Աղքատության նպաստ ստացողների թիվն ավելացել է 15%-ով

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 111,412, որի 90.5%-ը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Ընդ որում՝ այս ընտանիքների քանակը 2011 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է 15%-ով (2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 96358):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներն ամենաշատն են Լոռիում՝ 20,833, ապա Երևանում՝ 17,891, Շիրակում՝ 16,679, և Գեղարքունիքնում՝ 14,482:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031