Այսօր «Չեմ վճարելու 150» դրամ ակցիայի վեցերրորդ օրն է: Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարն ընդլայնվում է. աստիճանաբար ակտիվիստ երիտասարներին միանում են նաև երթուղայինների վարորդները:
Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:
ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի խոսքերով, կոնվենցիայի միացմամբ Հայաստանը հայտ է ներկայացնում համաշխարհային առևտրին, միաժամանկ հավաստելով, որ մեր երկրում գորոծղ մաքսային ընթացակարգերը համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, որն, ըստ Արմեն Մելկիկյանի, իր հերթին խրախուսում է առևտրի դյուրացումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության գծով գլխավոր վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Մենք սգում ենք Իսպանիայի բարեկամ ժողովրդի հետ միասին և կիսում գնացքի վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց մահվան համար:
Արդեն 5 օր է, ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընվզում է Երևանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ:
Եթե անկարող եք քաղաքացիների պահանջը բավարարել կամ հրաժարվեք տրանսպորտի ոլորտի պատասխանատուն լինելուց, կամ հեռացեք քաղաքապետի պաշտոնից: Կարծում ենք, որ քաղաքացիները կարող են ինքնակազմակերպվել և 100 դրամ ուղեվարձով երթուղիներ ձևավորել՝ առանց գծատերերի և քաղաքապետարանի միջամտության, ինչի ականատեսը եղանք բոլորս վերջին մի քանի օրերի ընթացքում:
Մեզ համար առաջնահերթ է քաղաքացու անվտանգ երթևեկությունը և որակյալ սպասարկումը։ Մենք փորձել ենք վերջին 2-3 տարիներին տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդել, վերահսկել, որ կարողանան իրենց ծախսերը կազմակերպել այնպես, որ սակագինն անփոփոխ մնա: Դա հնարավոր է եղել միայն շարժակազմը չթարմացնելու, պահանջված անհրաժեշտ ներդրումներ չիրականացնելու հաշվին։
Գործակալության տվյալներով՝ երաշտը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ, ինչը տեղի ֆերմերներին կարող է զրկել 697.900 հեկտար ցանքատարածությունից, ինչպես նաև մոտ 436.300 գլուխ խոշոր եղջերավոր անասունից:
Վերքը շատ խորը չի եղել: Վիճակն արդեն լավ է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Բոլոր նախավիրահատական և հետվիրահատական հետազոտություններն անցել է: Ինքը մեկ-երկու օր կմնա հիվանդանոցում, ապա դուրս կգրվի: Վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում:
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր իսկապես դարձել է քաղաքական գործիչ:
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ:
ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օ՛ր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին։ Որպես առաջին քայլ՝ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաեւ սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների եւ սոցիալական տարբեր խմբերի համար։
Զինծառայողները դիրքեր են գրավել այն շրջանում, որը մինչև հնդկական իրավասության հաստատվելը գտնվել է Չինաստանի վերահսկողության ներքո:
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում հիվանդանոցի տնօրինության և շրջանիղեկավարության, տեղի հայկական հոգևոր և համայնքային կառույցներիներկայացուցիչների հետ: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն բոլոր գործողություններըՀՀ քաղաքացիների անվտանգության ու առողջության պահպանման ուղղությամբ:
Ընդունելով այդպիսի որոշում՝ ԵՄ-ը հաստատել է իր սխալ ըմբռնումը՝ կապված մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ:
«Հունիսի 23-ին Էրենբունու զինկոմիսարիատից զանգահարել են Արսենի հորը՝ Արմենին և հայտնել, որ Ստեփանակերտից տղային ուղղաթիռով տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ և նույնիսկ խնդրել են, որպեսզի այդ մասին աղմուկ չբարձրացնենք: Երբ Արսենին տեղափոխել են հոսպիտալ, պարզվել է, որ նա վնասվածքներ է ստացել որովայնի, աղիների և պոչուկի հատվածում»:
Վերջին օրերի ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հնչել են տարբեր տնտեսական գնահատականներ: Խնդրի լուծման վերաբերյալ առաջարկվել են տարբեր մեխանիզմներ:
Նախնական տվյալներով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Այս մասին այսօր հայտարարել են հարավկորեացի լրագրողները, որոնք լուսաբանում են Հյուսիսի ու Հարավի միջև ստեղծված միասնական համատեղ ձեռնարկության հետագա ճակատագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքը:
Նրան դանակահարությունից անմիջապես հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես փոխանցեցին հիվանդանոցից, վարորդը եղել է գիտակից վիճակում, դանակի հարվածը հասցվել է թեւին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատարան եւ այս պահին վիրահատվում է:
Ավելի մեծ խնդիրներ էլ ունենք. շուտով, ըստ սցենարի, կփորձեն փակել մեր աչքերը` հասարակական տրանսպորտի ուղեվարձը թողնելով 100 դրամ
Նրանցից երկուսը՝ որպես բողոքի նշան, կարել են իրենց բերանը և այժմ ունեն բուժօգնության կարիք:
Իշխանությունը որոշել է տեղի չտալ բողոքի ակցիաներին և «արտոնությունների մասին» ինչ-որ հեքիաթներով փորձում է սիրաշահել, կամ, ինչպես Գալուստ Սահակյանն է ասել, «զուսպ սիրել» հասարակությանը:
Սեգալովիչը 48 տարեկան էր, վերջին տարիներին նա զբաղեցնում էր Yandex-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:
Վերջին շրջանում գազի գնի հետ կապված իրարանցումներից խույս չի տվել նաև Ախուրյանը: Գյուղը Գյումրիին կապող միակ տրանսպորտային միջոցն անհատական տաքսիներն են, որոնց վարորդների մեծ մասը մինչև հուլիսի 7-ը գործող 100 դրամ ուղեվարձն ինքնագլուխ փոփոխել ու դարձրել են 150 դրամ:
Հուլիսի 25-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության մեր աղբյուրները: