Բաժիններ՝

Կազմակերպված միջազգային հանցավորությունից տարեկան ստացվում է 870 միլիարդ դոլարի եկամուտ. ՄԱԿ

Russia Today-ի փոխանցմամբ՝ կազմակերպված միջազգային հանցավորությունից ստացվող տարեկան եկամուտներն արդեն իսկ հասել են 870 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության գծով գլխավոր վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը:

Վերջինս ընդգծել է, որ խոսքը գնում է թմրանյութերի շրջանառությունից, կեղծված արտադրանքի վաճառքից, ներգաղթյալների ապօրինի փոխադրումից, ստրկավաճառությունից, որսագողությունից ու զենքի ապօրինի շրջանառությունից ստացվող եկամուտների մասին:

Ֆեդոտովը հավելել է, որ բանդաները ֆինանսավորվում են շատ ավելի լավ, քան՝ իրավապահ կառույցները. «Մեր օրերում, երբ երկրագնդի բնակչության 1/3-ն օգտվում է համացանցից, մեծ թափ է հավաքում կիբերհանցագործությունը: Միայն անձնական տվյալների հափշտակումը տարեկան բերում է 1 միլիարդ դոլարի եկամուտ:

Թմրանյութերի վաճառքից՝ տարեկան ստացվում է մինչև 320 միլիարդ դոլարի եկամուտ, 250 միլիարդ դոլար բերում է կեղծ ապրանքների վաճառքը, 32 միլիարդ դոլար՝ ստրկավաճառությունը և 7 միլիարդ դոլար՝ ներգաղթյալների ապօրինի փոխադրումը: Միլիարդավոր դոլարներ են ստացվում նաև որսագողությունից, հատկապես եթե խոսքը գնում է արժեքավոր և հազվագյուտ կենդանատեսակների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս