Հայաստանը միացել է վերանայված Կիոտտոյի կոնվենցիային
2013 թվականի հուլիսի 19-ին Հայաստանը միացել է վերանայված Կիոտտոյի կոնվենցիային: Նշենք, որ Կոնվենցիայի հիմնական նպատակն է` պայմանավորվող կողմ հանդիսացող երկրների մաքսային ծառայությունների ընթացակարգերի ներդաշնակեցումը և պարզեցումը, կանխատեսելի և թափանցիկ միջավայրի ստեղծումը բիզնեսի համար:
ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի խոսքերով, կոնվենցիայի միացմամբ Հայաստանը հայտ է ներկայացնում համաշխարհային առևտրին, միաժամանկ հավաստելով, որ մեր երկրում գորոծղ մաքսային ընթացակարգերը համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, որն, ըստ Արմեն Մելկիկյանի, իր հերթին խրախուսում է առևտրի դյուրացումը:
Նշենք, որ Կիոտտոյի Վերանայված կոնվենցիան գործում է 2006 թվականի փետրվարի 3-ից և այս պահին ունի 90 անդամ: ԵՄ մաքսային օրենսգրքի հիմքում Կիոտտոյի կոնվենցիայի դրույթներն են:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին