2013 թվականին մարզերից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ կանխատեսվում է շուրջ 275 հազար տոննա ցորենի բերք, որը կկազմի տարեկան օգտագործվող ցորենի շուրջ 46.5 %-ը:
Փարաքարի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ Սուրբ Հարություն եկեղեցում երբ է պսակադրություն եղել, մինչդեռ գրեթե ամեն օր եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է:
Քաղաքում որոշ արտադրողների կողմից փոփոխության է ենթարկվել նաև կարագի գինը: Հետաքրքիրն այն է, որ գազի գնի փոփոխությունը պատճառաբանելով՝ նաև այնպիսի ապրանքատեսակներ են թանկացել, որոնք, որպես այդպիսին, կախված չեն գազի գնի փոփոխությունից:
Ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ արդեն մեղադրյալ գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբանը պահանջել էր ծառայողական քննություն նշանակել դեպքի օրը նախկին մարզպետի տանը խուզարկություն անցկացրած ոստիկանների նկատմամբ:
168.am-ը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում տրանսպորտի սակագնի բարձրացմանը և արդյոք պատրաստվո՞ւմ է միանալ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային:
Մինչ հասարակության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների վրա, ակտիվ, սակայն ոչ այնքան հրապարակային գործընթացներ են տեղի ունենում նաև արտաքին քաղաքական ուղղություններով:
Երևանում շարունակվում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները: «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի շրջանակում մարդկանց անվճար տեղափոխող ավտոմեքենաների (Free Car) թիվն օրեցօր ավելանում է: