Բաժիններ՝

Չինաստանում երաշտի պատճառով խմելու ջրի խնդիր ունի ավելի քան մեկ միլիոն մարդ

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Խունան (Կենտրոնական Չինաստան) և Գույչժոու (Հարավ-Արևմտյան Չինաստան) նահանգներում բնակվող մոտ 1.15 միլիոն մարդ տառապում է խմելու ջրի պակասից, ինչի պատճառն ուժեղ և շարունակական երաշտն է:

Գործակալության տվյալներով՝ երաշտը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ, ինչը տեղի ֆերմերներին կարող է զրկել 697.900 հեկտար ցանքատարածությունից, ինչպես նաև մոտ 436.300 գլուխ խոշոր եղջերավոր անասունից:

Խունան նահանգի կառավարությունը տուժած շրջաններ է ուղարկել 2.5 միլիոն մարդ և ջրով լեցուն 13.000 ցիստեռն: Օդերևութաբաններն առաջիկա օրերի համար կանխատեսել են նվազագույն քանակի տեղումներ և չոր եղանակի պահպանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս