Բաժիններ՝

Ջուլիան Ասանժն Ավստրալիայում հիմնել է Wikileaks կուսակցությունը

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր իսկապես դարձել է քաղաքական գործիչ: Նա հայտարարել է Wikileaks կուսակցության ստեղծման մասին: Ասանժը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերին Ավստրալիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Չի բացառվում, որ նման եղանակով նա ձգտում է դուրս պրծնել Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից, ուր արդեն մեկ տարի է, ինչ նա թաքնվում է ԱՄՆ-ի վրեժխնդրությունից՝ իր մերկացնող գործունեության համար:

Ասանժը վստահ է, որ նորաստեղծ կուսակցությունը կարող է առնվազն 7 թեկնածու առաջադրել Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա ու Արևմտյան Ավստրալիա նահանգների սենատի ընտրություններում: Ավստրալիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են այս տարվա սեպտեմբերի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031