Չարը պատժվելու է անպայման… ամոթ վարչապետին. Արա Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը
Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է ՔԿՀ-ում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։
Արա Աբրահամյանը Ծառուկյանին համարել է Հայաստանի Հանրապետության ամենաարժանի քաղաքացիներից մեկը և նշել, որ ամեն հայ մարդ կերազեր անել նրաարածի գոնե մի մասը։
Նա ընդգծել է նաև Ծառուկյանի ներդրումը երկրի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հայրենիքում իրականացված ծրագրերի գործում։
Խոսելով Ծառուկյանի ներկայիս վիճակի մասին՝ Արա Աբրահամյանը հորդորել է նրան չկորցնել հույսը, համբերատար լինել և վստահություն հայտնել, որ ստեղծված դժվարությունները հաղթահարելի են
«Այսօր, այո՛, դժվարության մեջ եք, կալանավայրում, բայց մի բան եմ ուզում՝ դուք ձեր հույսը չկորցնեք, ամեն ինչ լավ է լինելու, սա էլ է անցնելու: Չարը պատժվելու է անպայման»,- նշել է նա։
Ուղերձում նա առանձնահատուկ անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ Հայաստանում մնալու և հայրենիքի զարգացմանը նպաստելու որոշմանը։ Արա Աբրահամյանը շեշտել է՝ գործարարն արտերկրում ևս աշխատելու հնարավորություններ է ունեցել, սակայն նախընտրել է գործունեությունը շարունակել Հայաստանում։
Արա Աբրահամյանը նաև քննադատել է Ծառուկյանի ձերբակալության հանգամանքներն ու այդ ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը:
«Ձեր ձերբակալության ժամանակ կամ կալանավայրում ձեր նկատմամբ պահվածքն ամոթալի է: Ամոթ նրանց, ամոթ վարչապետին, որ թույլ է տվել այդպես վերաբերվել Ձեզ հետ, հազար ամոթ»,- նշել է Աբրահամյանը:
Ուղերձի վերջում նա Գագիկ Ծառուկյանին առողջություն և համբերություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

