Բաժիններ՝

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության պատասխանը Տարոն Մարգարյանին

Ձեր հայտարարությունը որևէ կերպ փաստարկված չէ տնտեսագիտորեն և կրում է զուտ հռետորական բնույթ: Չնայած հանրային տրանսպորտի որակի և անվտանգության համար պատասխանատուն քաղաքապետարանն է, սակայն այս պահին գործող քաղաքապետարանը չունի բավարար ներուժ, կարողություն և գիտելիք այս խնդիրը հանրային շահի տեսակետից լուծելու համար։

Եթե անկարող եք քաղաքացիների պահանջը բավարարել կամ հրաժարվեք տրանսպորտի ոլորտի պատասխանատուն լինելուց, կամ հեռացեք քաղաքապետի պաշտոնից: Կարծում ենք, որ քաղաքացիները կարող են ինքնակազմակերպվել և 100 դրամ ուղեվարձով երթուղիներ ձևավորել՝ առանց գծատերերի և քաղաքապետարանի միջամտության, ինչի ականատեսը եղանք բոլորս վերջին մի քանի օրերի ընթացքում: Քաղաքապետարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր պաշտպանում են հանրային շահը և պատրաստ են ամբողջ տրանսպորտային ցանցը վերցնել քաղաքապետարանի պատասխանատվության տակ՝ վերացնելով գծատերերի՝ վարորդներին շահագործող և գերշահույթով աշխատող ինստիտուտը:

«Վճարում ենք 100 դրամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031