Բաժիններ՝

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը` Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ

Դեպքի մասին տեղեկությունն ստանալուն պես դեսպանությունն անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկել` պարզելու համար իրավիճակը և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ  օգնություն տրամադրելու համար:

Արդյունքում կապ է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմիների և բժշկական հաստատության տնօրինության հետ: Ըստ նախնական տեղեկությունների վթարը տեղի է ունեցել Նինոծմինդա բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` արագության սահմանազանցման պատճառով մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով: Մեր հայրենակիցները ուղևորվելիս են եղել դեպի Վրաստանի սևծովյան հանգստավայրերից մեկը:

Դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն: Դեսպանությունը կապի մեջ է նաև Վրաստանի հետաքննության և քննչական մարմինների հետ և հետևելու է քննության ընթացքին:

Այս պահին 9-ամյա Մարիա Կարապետյանը և 24-ամյա Հրայր Դավթյանն արդեն տեղափոխվել են և գտնվում են ՀՀ տարածքում, Գյումրիի բուժհաստատություններից մեկում: Անչափահասներ Լիլի Կարապետյանը և Ռուզան Կարապետյանը դեռևս գտնվում են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վերջիններիս հետ է նաև նրանց մայրը, որի հետ ՀՀ հյուպատոսը հեռախոսային կապի մեջ է:

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում հիվանդանոցի տնօրինության և  շրջանիղեկավարության, տեղի հայկական հոգևոր և համայնքային կառույցներիներկայացուցիչների հետ: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն բոլոր գործողություններըՀՀ քաղաքացիների անվտանգության ու առողջության պահպանման ուղղությամբ:

Միաժամանակ, առիթից օգտվելով, հարկ ենք համարում նշել, որ թեև ավարտին էմոտենում հանգստի եւ արձակուրդային շրջանը, այնուամենայնիվ դեռևս կան մարդիկ,որոնք գալիս են կամ պատրաստվում են գալ Վրաստան: Դեպի Վրաստանի լողափնյահանգստավայրեր մեկնող ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն է նախապեսծրագրավորել ճանապորհորդությունը և, մասնավորապես, կարճ թվացող, սակայնիրականում մոտ 700 կմ ճանապարհահատվածն անցնելու համար պարտադիր սահմանելդադարների և հանգստի որոշակի կետեր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը կնպաստի նշված ճանապարհն առավել անվտանգանցնելուն և հանգիստն առանց ճակատագրական միջադեպերի կազմակերպելուն:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հորդորել բոլոր ՀՀ այն քաղաքացիներին, որոնքծրագրում են այցելել հարևան Վրաստան, նախապես ծանոթանան երկրի, մասնավորապես`ճանապարհա-պարեկային օրենքներին եւ բուժծառայության մատուցման պայմաններին,ինչպես նաև ունենան սեփական անվտանգությունն ու առաջին բժշկական օգնություննապահովելու համար բոլոր պարտադիր պարագաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031