«Շնորհավոր տարեդարձդ, Ծառուկյան ջան». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավոր տարեդարձդ, Ծառուկյան ջան…

Մարդու իրական արժեքը բացահայտվում է ոչ այնքան հաջողությունների ու հաղթանակների, որքան փորձությունների ժամանակ:

Գագիկ Ծառուկյանն իր ապրած կյանքով ապացուցել է, որ մարդու ուժը ոչ միայն սեփական հաջողությունների, այլև ուրիշների ցավը կիսելու, հազարավոր մարդկանց հոգսերին հաղորդակից լինելու և նրանց համար հենարան դառնալու կարողության մեջ է։

Այսօր՝ Քո ծննդյան օրը, հարգելի Ծառուկյան, առավել քան երբևէ ուզում եմ, որ զգաս այն մարդկային ջերմությունը, որն այսքան տարիներ անշահախնդրորեն պարգևել ես մարդկանց։

Կյանքում ամեն ինչ անցողիկ է՝ իշխանությունը, պաշտոնները, անարդարություններն ու փորձությունները։

Մնայուն են մարդու արժանապատվությունը, նրա գործած բարին ու մարդկանց երախտագիտությունը։

Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու, իսկ Քո մարդկային ու բարոյական տեսակը որևէ մեկը չի կարող ստվերել։

Ի սրտե շնորհավորում եմ Քո ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջություն, անկոտրում կամք և շուտափույթ ազատություն։

Թող օր առաջ վերականգնվի արդարությունը, և Ձեր ընտանիքում կրկին լիակատար լինի երջանկությունը։

Ամո՛ւր եղիր, սիրելի՛ ավագ ընկեր։ Մենք Քո կողքին ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30