Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ աթոռը

Աշխարհի ամենաթանկ աթոռը պատկանում է ֆրանսիացի հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանին, ով «YSL» լյուքս դասին պատկանող բրենդի հիմնադիրն է: Լորանը մահացել է 2008-ին՝ ապրանքանիշի համահիմնադիրներից մեկի՝ Պիեր Բերժայի հետ ամուսնությունից ընդամենը մի քանի օր անց: Մինչ Լորանի սեփականությունը դառնալը, այդ թանկարժեք բազկաթոռը պատկանել է Փարիզում գտնվող արվեստի սրահներից մեկին: Բազկաթոռը պատրաստվել է իռլանդացի դիզայներ Էիլեն Գրեյի կողմից: Պատրաստման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն կա վարկած, որ այն ստեղծվել է  1917-1919 թթ. ընկած ժամանակահատվածում: Աթոռն  անվանվել է «Dragons»  և համարվում է Գրեյի գլուխգործոցներից մեկը: Լորանն այս աթոռը գնել է մոտ 28 միլիոն դոլարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031