«Կոնկրետ երթուղի դեռ չեմ մշակել: Կփորձեմ ազատ երթուղի ընտրել: Ես Զեյթունում եմ բնակվում, այնպես չէ, որ միայն Զեյթուն կքշեմ: Կփորձեմ մարդկանց տեղափոխել Երևանի տարբեր համայնքներ: Կարծում եմ, որ այդպես է ճիշտը և ոչ թե որ ինձ հարմար լինի, օրինակ, Զեյթուն տեղափոխելը, միայն Զեյթուն տեղափոխեմ»:
2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան փողոց-Թումանյան փողոց, Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց և Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում:
Այս պահին Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի մոտակայքում, դեռևս շարունակվում է տրոլեյբուսների վարորդների գործադուլը: Վարորդները հրաժարվում են շարունակել աշխատանքը՝ ասելով, թե ուղևորները հրաժարվում են վճարել 100 դրամը և վիրավորում են իրենց:
Երեկ քննարկվել և մերժվել է Իրինդ-Կաթնաղբյուր-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հայտը: Վերջինս առաջարկել էր ուղեվարձը 500 դրամից դարձնել 700 դրամ:
Նավահանգիստը կկարողանա միաժամանակ ընդունել 300 մետր երկարությամբ 6 նավի:
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակցի կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երևանի բնակիչ, ճանաչված դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի 65 ԼN 555 համարանիշի ավտոմեքենան:
«ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ համաձայն է՝ վաղվանից աշխատել 100 դրամ սակագնով, եթե իրենց անհրաժեշտ ապրանքների գները բերվեն 2005-ի մակարդակին: «Դավիթ երթուղային» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Առաքելյանըն էլ ասաց, որ ուղևորների 85 տոկոսը վճարում է 150 դրամ:
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային այսօր միացել են նաև Վիտամին ակումբի Արամ mp3–ին, Վաչեն, ակրոբատ Թինա Քեյը և «Ընտանեկան պատմություններ» հաղորդման հաղորդավարներ Նարբե Պողոսյանը և Աստղիկ Ալավերդյանը:
Սիրիայում տիրող իրավիճակը ամենամեծ վտանգի հարուցման օրինակ է:
Բացառված չէ, որ հենց կառավարության առաջիկա նիստում՝ վաղը, Տիգրան Սարգսյանը, սովորության համաձայն, երկարաշունչ դասախոսություն կարդա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, քաղաքացիական հասարակությանն ընդառաջ գնալու՝ իշխանությունների պարտքի մասին ու Տարոն Մարգարյանին հանձնարարի «վերահաշվարկել» տրանսպորտի սակագնի հիմնավորումները:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՌԴ դեսպան Ի. Վոլինկինը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միության» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ։
Այդ քայլը պարտադրված էր մեզ համար մեր իսկ կողմից, քանզի առանց թանկացումների քաղաքային փոխադրումներն արդեն իսկ կանգնած էին ձախողման եզրին:
Նրանք հետախուզական տվյալներ են հավաքել PKK-ի ճամբարներում տիրող ներկայիս իրավիճակի մասին:
Այդ գումարի զգալի մասը (մոտ 319 միլիոն դոլար) կազմելու են սպառողական պահանջարկի աճից ստացվելիք եկամուտները, ինչը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջիկներին:
«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նիրվածությունն արդար գործին:
Օպերատորը նկարահանել է, թե ինչպես են մարդկանց անվճար տեղափոխում միկրոավտոբուսով: Այսպիսով՝ ակցիան իրականացնող հնարամիտ քաղաքացիներին միանգամից հաջողվում է տեղափոխել մինչև 15 մարդ՝ խնայելով վերջիններիս թե՛ գումարները, թե՛ նյարդերը:
Վերջերս Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ կապված մի խումբ հայազգի ռուսաստանցիներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` նրան կոչ անելով այլեւս չզբաղվել Ռուսաստանի հայերի գործերով կամ վերանվանել իր ղեկավարած կազմակերպությունը:
Այդ նույն Սեյրան Օհանյանն է ղեկավարել մարտերը, այդ նույն Սեյրան Օհանյանն է մաշված դաշտային համազգեստով Ձեր նախարարի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, բանակցություններ վարել, պայմանագիր կնքել: Իսկ եթե պետք եղավ, այս նույն Սեյրան Օհանյանը նորից այն հրեղեն ձիավորի նման առաջնորդելու է մեզ ու դուք ձեր վերջն եք գտնելու: Նրանք վախից են վիրավորում Սեյրան Օհանյանին:
Այս տարվա երրորդ եռամսյակին «Մախաչկալա-Նովոռոսիյսկ» նավթամուղը կարող է ընդունել թուրքմենական նավթ:
Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի մասնավորի վարկերը, այն դեպքում, երբ եթե քաղաքացին պետք է մարեր վարկը, ապա տրանսպորտային միջոցը կարող էր ծառայել պետությանը, և շահույթն էլ կգնար պետական բյուջե, այսինքն նաև քաղաքացուն (օրինակ այդ գումարով հնարավոր կլիներ Երևանում գիշերային լուսավորում ունենալ ոչ թե մինչև ժամը 1-ը, այլ՝ 2-ը):
Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանն այսօր երկարատև ազատազրկման դատապարտեց լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված Ռաֆայել Ավագյանին և Դավիթ Բարսեղյանին:
Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:
Հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած կտրված վնասվածքով բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Նորայր Պ.-ն:
Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել իր վրա:
Միջադեպը գրանցվել է Դամասկոսի մոտ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` «հաջողեցնելով» իր դեմ միավորել արաբներին և հրեաներին:
Հիմա Մոսկվան գինը բարձրացրեց, իրենք վազելով գին են բարձրացնում, դա՞ է ձեր միակ քայլը, ցանկացած դպրոցական կարող է այդպես երկիրը կառավարել, իսկ որո՞նք են ձեր հակաքայլերը, ի՞նչ ասացիք Ռուսաստանին…
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 23-ին տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Այսօր Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Էրդողանի խոսքերով՝ ի սկզբանե ցուցարարների թիրախում է գտնվել Թուրքիայի տնտեսությունը: