Եթե փորձառու չլիներ, պատկերացնում եմ՝ քանի զոհ կլիներ: Ցավում եմ բոլորի համար, կորուստը շատ մեծ է ու անդառնալի, այդ 18 մարդու կյանքի համար անմեղ մեղավոր է հայրս, ցավակցում ու աջակցում եմ զոհերի հարազատներին, ես խոնարհվում են նրանց առջև: Ինձ համար ծանր է, ես շատ լավ գիտեմ՝ վիշտն ինչ է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը, Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Նրանք, ովքեր հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններով, արդյունքում կտուժեն այդ դիրքորոշումից:
25-ամյա Քրիստինե Գալստյանը մեղադրվում է 2012 թվականի հունիսի 13-ին ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիսի անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից «Գարանտեքս» (կլերատ) տեսակի մկնասպան պատրաստուկ ձեռք բերելու և նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում սեփական երեխաներին խմեցնելու մեջ:
Աղբյուրը հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ այցի ծրագրի կազմման ուղղությամբ:
Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային և էներգետիկ բնույթի հարցեր:
Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում (յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ, մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ, մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ, մեկ տարվա համար` մինչև 100 000 դրամ ներառյալ) սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են BMW մակնիշի 81 TD 001 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 90 ԼՕ 020 համարանիշի և ИЖ մակնիշի 24 ՍՏ 201 համարանիշի ավտոմեքենաները:
PYDը պլանավորել է դրանից երեք ամիս անց անցկացնել սահմանադրական հանրաքվե:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից ոչ հեռու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-22-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և հայկական Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքն արձանագրություն են ստորագրել են:
1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային: Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են սկսել խոսել «ցեղասպանության հետևանքների վերացման մասին»՝ առանց նշելու «հետևանքները» և դրանց «վերացման» միջոցները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկներին կապում է պատմական, բազմադարյա բարեկամությունը:
Վերջին օրերին կրկին կրակոցներ են հնչել ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանների, մասնավորապես՝ Բաղանիս գյուղի տարածքում: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանի փոխանցմամբ՝ երկու օր շարունակ կրակոցներ են հնչել, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան-Թիֆլիս ավտոճանապարհի Բաղանիսի հատվածով երթևեկությունը դադարեցվել է, և այն կազմակերպվել է ռեզերվային ճանապարհով:
Ավտոմեքենայի սեփականատեր Համլետ Գուլակյանն ասել է, որ ինքը երկու տարի առաջ ավտոմեքենան բարվոք վիճակում վաճառել է: Գուլակյանը չի բացառել, որ նոր տերերը չեն հետևել մեքենային ու այն դարձել է անսարքության պատճառ:
Ռոուհանին, սակայն, կոնկրետ անուններ չի տվել:
«Մեղրի համար նման առատ տարի եղել է մեկ էլ 1952 թվին, էս տարին շատ լավ տարի է, ուղղակի հիասքանչ…»,- ասում է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանը:
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թվականի հունվար-հունիս ամիսներին (առաջին կիսամյակին) Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը (նախնական տվյալներով) կազմել է 4713 միլիոն դոլար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դա միջազգային իրավունքի խնդիր է. կախված է պայմանավորվածությունից, բայց որքանով ես տեղյակ եմ` համապատասխան կոնվենցիա չի նախատեսվում: Հնարավոր է պատժի կրում մեր երկրում դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, բայց քանի որ դեռ չկա դատարանի վճիռը, դեռ վաղ է քննարկել այդ հարցը, ուստի ճիշտ է պատշաճ պաշտպանություն ապահովենք մեր քաղաքացուն, նոր դրանից հետո կխոսենք:
Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Կառավարությունը մտադիր է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող 3 ընտանիքներին նվիրել իրենց կողմից զբաղեցված հանրակացարանային սենյակները:
Արդեն մեծ էկրաններին է արցախյան պատերազմի տարիների մասին հայկական նոր, հոգեբանական «Չեզոք գոտի» թրիլլերը, որի ռեժիսորը Արտակ Զիլֆիմյանն է, հեղինակը` Նվեր Գալստյանը: Ֆիլմի նկարահանվել է կինոկենտրոնի տեխնիկայով:
Հուլիսի 13-16-ին «Սադախլո» մաքսային անցակետի աշխատակիցները բացահայտել են Հայաստանից չհայտարարագրված ոսկեղենի ներկրման երկու փաստ:
«Ուզում եմ տեղյակ պահել, որ «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմից օգտագործված լուսանկարում, որը տարածվել է համացանցով, պատկերված է ոչ թե Հրաչյա Հարությունյանը, այլ 1994թ-ին Մատաղիսում, մարտի դաշտում զոհված` կապիտան Նորիկ Ղազարյանը»:
Տվյալ քաղաքացին, հերթական անգամ խախտելով Երևան քաղաքի ավագանու որոշումը՝ բացօթյա ապօրինի առևտրի իրականացման արգելքի պահով, շարունակում է կատարել ապօրինի գործունեություն: Համապատասխան օղակի աշխատակիցները վարչության պետի գլխավորությամբ հերթական անգամ նախազգուշացնում են, որ արգելված է իրականացնել բացօթյա ապօրինի առևտուր: