Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջության առումով Արցախի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերում են հիմնականում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը և Ֆրանսիան, նոր են աֆրիկյան որոշ պետություններ։
Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյան ու նախարար Յուրի Վարդանյանի հանդիպումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով նախաձեռնել էր հաշվեհամար բացել կարկուտից տուժած Արմավիրի բնակիչներին օգնելու համար, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ուրբաթ օրը հաշվեհամարին 80 միլիոն դրամ է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու՝ ոչ Դաշնակցությանը, ասում է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:
Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար, որից հետո դիմել են փախուստի:
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Մասիսի «Գեղարվեստի դպրոց»-ի տնօրենը։
Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի վիճակ է ստեղծվել: Մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որ վաղը նույնպես խնդրի առաջ են կանգնելու: Ունենք նաև 700 անօրիական հորեր, որոնք քարտեզագրման արդյունքում արձանագրվել են:
«Ճնշումը շատ ակնհայտ է ու կոշտ, ոչ եղբայրական, ոչ ռազմավարական դաշնակցին հարիր: Կամ-կամ` պետք է ընտրել, պետք է որոշում կայացնել, իսկ դա այնքան էլ հեշտ չէ»:
«Հարգելի՛ գրծընկերներ, դուք լավ ճանաչում եք Վահե Հակոբյանին: Նա երկար տարիներ և այսօր էլ ԱԺ պատգամավոր է: Շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր աշխատանք»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գյումրիում դարձյալ հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն, ինչից տուժել է Գյումրիի բնակիչ, Արթուր անունով 34-ամյա մի քաղաքացի:
«Արցախը հարուստ բնություն և գյուղատնտեսությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, ուստի գյուղատնտեսության ոլորտում մեծ բիզնեսներ ունեցող ԱԺ նախագահի աչքից այդ հնարավորությունը չէր կարող վրիպել»:
Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչները ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն:
«ՀՀԿ-ն «ֆուլ սերվիս» է ապահովում միայն այն ժամանակ, երբ պետք է լինում որևէ օրինագիծ դակել, մնացած պարագաներում ՀՀԿ-ն ոչ միայն բացակա է, այլ նաև հանգիստ մուննաթ է գալիս ոչ ՀՀԿ-ական պատգամավորների վրա՝ հարց հնչեցնելով, թե նրանք որտեղ էին»:
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
«Կուսակցությունում տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մոտեցումներ, հարցեր կան: Բայց Դաշնակցության համար դա ընդունված է, իր ողջ գոյության ընթացքում հաճախ եղել են հարցեր, որոնք միշտ էլ կուսակցությունը կարողացել է հաղթահարել»:
«Ինչպե՞ս պետք է սավանով ինքն իրեն կախի, սավանով փաթաթեն մի տասը սանտիմետր տրամագծով, այսինքն՝ մի չորս դյույմի հաստություն է դառնում, ինչպե՞ս է սա հնարավոր»:
«Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն ևս մեկ գյուղապետի՝ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները»:
«Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամին» փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս)»:
«Աշնանը անհրաժեշտ է սպասել խորհրդարանական աշխատանքի վերադարձին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դուրս եկանք ընտրական ցիկլից, նշանակում է՝ հարկավոր է վերադառնալ ավելի կայուն, առօրյա քաղաքականության»:
«Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են «ավտոմատով» կամ բջջային հեռախոսից համապատասխան հաղորդագրություն ուղարկելով»:
«Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Մայր աթոռ Սրբ. էջմիածին ուղարկած հրաժարականի դիմումը, ըստ որոշ գնահատականների, քաղաքական ենթատեքստ ունի և պատմության կենտրոնում Սերժ Սարգսյանն է»:
«Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքև գտնվող ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնի՝ շուրջ 4.5 հա տարածքի վրա կառուցված «Երևան մոլի» բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը»:
«Այսօր, կառավարության նիստում, Վահե Հակոբյանը պաշտոնապես կնշանակվի Սյունիքի մարզպետ»:
«Նման տականքներից կարելի է սպասել. ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:
Սամվել Մխիթարյանին և Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երևան քաղաքում գտնվող X հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Հայտնի երգչուհի Ռիհաննան Լեհաստանում հասարակությանը զարմացրել է իր ոչ ադեկվատ պահվածքով: Ինչպես գրում է viva.ua կայքը, Miguel at the Open’er Festival փառատոնին նա ներկայացել է իր ընկերուհու՝ Մելիսա Ֆորդեի հետ:
Նազրանում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզատ Աուշևը, ով հետախուզվում էր զինված կողոպուտ կատարելու մեղադրանքով։