Գիշերային կրակոցներ և դանակահարություն՝ Գյումրիում, տուժողը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն

Գյումրիում դարձյալ հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն, ինչից տուժել է Գյումրիի բնակիչ, Արթուր անունով 34-ամյա մի քաղաքացի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ի հայտնի կրակոցների վայրում: Այս մասին galatv.am-ին փոխանցել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

«Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ժամը 10:30-ից հետո: Այս պահին մենակ կարող ենք խոսել տուժողի մասին, բերման ենթարկված և ձերբակալվածներ չկան: Տուժողը հիվանդանոցում է, նա տուժել է դանակահարությունից»:

Դատախազի խոսքերով կրակոցներից ոչ ոք չի տուժել: Որպես կրակոցների մասնակից տարբեր անուններ են Գյումրիում շրջանառվում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031