Պահակ, բայց՝ գողությունների աջակից և մասնակից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:

Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նաև 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին: Պարզվել է, որ նա նշված տաքսի ծառայությունում աշխատելով որպես պահակ և նախնական համաձայնության գալով հիշատակված անձանց հետ՝ աջակցել և մասնակցել է նշված գողություններին:

Սերգեյ Մ.-ն, Վահան Ա.-ն, Գոռ Հ.-ն և Հրաչ Ա.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031