Վահե Հակոբյանը պաշտոնապես նշանակվեց Սյունիքի մարզպետ
Այսօր կառավարության նիստում Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:
«Հարգելի՛ գրծընկերներ, դուք լավ ճանաչում եք Վահե Հակոբյանին: Նա երկար տարիներ և այսօր էլ ԱԺ պատգամավոր է: Շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր աշխատանք»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջադրվել էր հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում։ Վ.Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին է: