Հոգեպես անհավասարակշիռ վիճակում պատշգամբում այրել է անկողնային պարագաներ
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 17-րդ բնակարանի պատշգամբում այրվել է 1 բարձ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: